15 Ով բռնվի, պարտության պիտի մատնվի, իսկ մի տեղ հավաքվածները սրով պիտի ընկնեն։
15 Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։
Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։
Տերը բաց արեց իր պահոցը և հանեց իր բարկության զենքերը, քանզի Զորությունների Տերն անելիք ունի քաղդեացիների երկրում։
որովհետև անթիվ են սպանվածները և բազում՝ մոլորյալները, անթիվ են սրերը և բազում՝ լարված աղեղները, որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։
Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով պիտի ոչնչացնեմ ծերին ու երիտասարդին, քեզնով պիտի ոչնչացնեմ տղային ու աղջկան։