Կենդանի մնացածները պիտի լինեն սարսափից փախած այծյամի և մոլորյալ ոչխարի պես, նրանց հավաքող չի լինելու. ամեն մարդ իր ժողովրդի մոտ պիտի վերադառնա, յուրաքանչյուր մարդ իր երկիրը պիտի փախչի։
ԵՐԵՄԻԱ 50:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաբելոնից վերացրե՛ք հնձի ժամանակ մանգաղն իր ձեռքն առնող սերնդին. հեթանոսի սրի պատճառով յուրաքանչյուրը կվերադառնա դեպի իր ժողովուրդը, ամեն մեկը կփախչի դեպի իր երկիրը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։ |
Կենդանի մնացածները պիտի լինեն սարսափից փախած այծյամի և մոլորյալ ոչխարի պես, նրանց հավաքող չի լինելու. ամեն մարդ իր ժողովրդի մոտ պիտի վերադառնա, յուրաքանչյուր մարդ իր երկիրը պիտի փախչի։
Նրանք լքեցին երկիրը, ինչպես առյուծն՝ իր որջը, և նրանց երկիրն անապատ դարձավ ահեղ սրի բարկությունից ու ցասումից, Տիրոջ բարկությունից ու ցասումից»։
Եվ բազմությունը տկարացավ ու ընկավ. ամեն մեկն իր ընկերոջն ասաց. “Եկե՛ք հեթանոսի սրից յուրաքանչյուրս դառնանք դեպի մեր ժողովուրդը, ամեն մեկը գնա իր երկիրը։
Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովվին ու նրա հոտը, քեզնով պիտի ոչնչացնեմ հողագործին ու նրա հողագործությունը, քեզնով պիտի ոչնչացնեմ քո զորավարներին ու զորագլուխներին։
Փորձեցինք բուժել Բաբելոնին, բայց նա չբժշկվեց, թողնենք նրան և յուրաքանչյուրս գնանք մեր երկիրը, որովհետև նրա դատաստանը մինչև երկինք հասավ, բարձրացավ մինչև աստղերը,
Ողբացե՛ք, մշակնե՛ր՝ ունեցվածքով հանդերձ, ցորենի և գարու վրա, որովհետև վերացավ այգեկութն ագարակից,
Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.