Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
ԵՐԵՄԻԱ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստվածը. «Քանի որ այդ բանը խոսեցիք, ահավասիկ իմ խոսքը քո բերանն եմ դնում իբրև կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին, փայտի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար Տերը՝ Զորությունների Աստվածը, այսպես է ասում. «Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։ |
Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։
Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։