Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
ԵՐԵՄԻԱ 48:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովնայիմից լսվում է գուժկանների բոթը. “Մահ և կործանում. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՛ք, աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից. “Ամայություն է և մեծ ավերում”։ |
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։
քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։
Դրա համար էլ ասացի. «Թո՛ւյլ տվեք ինձ՝ դառնորեն լաց լինեմ, մի՛ աշխատեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»։
Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Տերը բարկությամբ կործանեց և չզղջաց. թող նա առավոտները բոթ լսի, իսկ միջօրեի ժամին՝ աղաղակ,
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։
քանզի Աղովթը ողբով լցվեց, և լացով են բարձրանում Որովնայիմի ճանապարհով։ Տագնապ ու կոտորածի բոթ լսեցի.