ԵՐԵՄԻԱ 48:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կարիավովթին, Բոսորին և Մովաբի երկրի հեռավոր ու մոտիկ բոլոր քաղաքներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։ |
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
Պիտի գրավվի Կարիավովթը, պիտի նվաճվեն նրա ամրոցները, և այն օրը Մովաբի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես։
քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։
«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։
Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։
Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, Ռուբենի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Բոսորը՝ Միսովրի անապատում, և նրա արոտավայրերը, ինչպես նաև Հազերը և նրա արոտավայրերը,