Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 21:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, Ռուբենի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Բոսորը՝ Միսովրի անապատում, և նրա արոտավայրերը, ինչպես նաև Հազերը և նրա արոտավայրերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 21:36
7 Խաչաձեւ Հղումներ  

Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։


Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։


Հասան, Կեդմովթը, Մեփայաթը,


Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։


Դեմնան և նրա արոտավայրերը, Նաաղովղը և նրա արոտավայրերը, ընդամենը հինգ քաղաք։


Կեդսոնը և նրա արոտավայրերը, Մասփան և նրա արոտավայրերը, ընդամենը չորս քաղաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ