Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Դրանք են՝ դաշտային երկրում՝ անապատի մեջ գտնվող Բոսոր քաղաքը Ռուբենի որդիների համար, Գաղաադում գտնվող Ռամոթ քաղաքը Գադի որդիների համար և Բասանում գտնվող Գողանը Մանասեի որդիների համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:43
12 Խաչաձեւ Հղումներ  

Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակահանությամբ տրվեց տասներկու քաղաք։


Կահաթի տոհմի որոշ ընտանիքների քաղաքներ տրվեցին նաև Եփրեմի ցեղից։


Գեդսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասեի կես ցեղից տվեցին Բասանի Գողան բնակավայրը՝ իր շրջակա արվարձաններով և Հռոմովթը՝ իր արվարձաններով։


Գադի ցեղից տվեցին Գաղաադում գտնվող Ռամովթը՝ իր արվարձաններով, Մաանայիմը՝ իր արվարձաններով,


որպեսզի այնտեղ ապաստանելով՝ փրկվի այն մարդասպանը, որ թեև սպանել է իր մերձավորին, սակայն ակամայից, և որին չէր ատում նախապես։


Սա է այն օրենքը, որ Մովսեսը դրեց Իսրայելի որդիների առաջ։


Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։


Ղևտացիներից Գեթսոնի որդիներին Մանասեի կես ցեղից տվեցին սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Գովղանը Բասանում ու նրա արվարձանները, ինչպես նաև Բեեստարան ու նրա արվարձանները, ընդամենը երկու քաղաք։


Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի դիմաց, Ռուբենի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Բոսորը՝ Միսովրի անապատում, և նրա արոտավայրերը, ինչպես նաև Հազերը և նրա արոտավայրերը,


Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ