Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։
ԵՐԵՄԻԱ 48:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դատաստանն է սպառնում Միսովրի երկրին՝ Քիլովնին, Հասսային, Մովփաթին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա, |
Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։
Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։
Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք անգամ չպիտի փրկվի, բնակիչը պիտի ոչնչանա, դաշտեցին՝ բնաջնջվի»։ Այսպես է ասում Տերը.
այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրավանդակների կողմից, ընտրագույն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբյուրից ավելի վերև է՝ ծովեզերքի մոտերքը։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։
Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։