Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ամոթահար եղավ Մովաբը, որովհետև կործանվեց։ Ճչա՛ և աղաղակի՛ր, գո՛ւյժ տուր Առնովնին, թե Մովաբը կործանվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Մովաբն ամոթահար եղավ, որովհետև խորտակվեց. ողբա՛ և աղաղակի՛ր. Առնոնում պատմե՛ք, որ կործանվեց Մովաբը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես բնից քշված թռչնի պես։ Սակայն դու, Առնո՛վն,


քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։


շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։


Արոյերից, որ գտնվում է Առնովնի հեղեղատի եզերքին, և ձորի մեջ գտնվող քաղաքը, ամբողջ Միսովրը, Մեդաբայից մինչև Դեբոն։


Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ