ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։
ԵՐԵՄԻԱ 48:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոնարհվի՛ր քո փառքից և նստի՛ր խոնավության մեջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստյան մատնվեց, վրա հասավ քո ամրոցները կործանողը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավի գետնի վրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելու և քարուքանդ է անելու քո ամրությունները։ |
ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։
Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։
Իմ ժողովուրդն այսուհետև գերության է մատնվելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից և ջրի ծարավից բազմանալու են նրանց դիակները։
Նրանց սերունդները կկոտորվեն Եսեբոնից մինչև Դեբովն, և նրանց կանայք անգամ կրակ գցեցին Մովաբի վրա»։
Արոյերից, որ գտնվում է Առնովնի հեղեղատի եզերքին, և ձորի մեջ գտնվող քաղաքը, ամբողջ Միսովրը, Մեդաբայից մինչև Դեբոն։
Երբ խիստ ծարավեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, իսկ հիմա ծարավի՞ց պիտի մեռնեմ և անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։