Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Բոլորդ, որ նրա շուրջն եք, ցնցվե՛ք նրանով. ամենքդ, որ գիտեք նրա անունը, ասացե՛ք. “Ինչպե՞ս խորտակվեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գավազանը”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Ամեն մի պատմուճան և հանդերձ, որ նենգությամբ է հավաքել, հրով պիտի այրվի,


Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։


Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները, որ կուլ էին տալիս ազգերին, պիտի սգան։ Ոտքի տա՛կ տվեք նրանց այգիները մինչև Հազեր, բայց չպիտի հասնեք։ Մոլորվե՛ք անապատում. նրա առաքվածները լքվեցին, քանի որ անցան ծովի այն կողմը։


Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը.


Մեծ են Տիրոջ գործերը, Եվ քննված է նրա կամքը ամեն ինչում։


զայրույթով, սոսկալի հարվածներով ու անողոք բարկությամբ ոչնչացրեց նրանց ազգերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ