Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
ԵՐԵՄԻԱ 46:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ է սա, որ բարձրացել է գետի պես, և ջրեր կուտակած գետերի պես հորձանք է տալիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոսի պես, գետերի նման բարձրանում են նրա ջրերը։ |
Ո՞վ է սա, որ ելնում գալիս է անապատից՝ ինչպես ծառացած-բարձրացած ծուխ, ինչպես զմուռս և կնդրուկ՝ յուղագործների ամեն տեսակ փոշուց պատրաստված։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է սպիտակացած [𝕸 անապատից], գալիս է՝ հենված իր եղբորորդուն։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. այնտե՛ղ քո մայրը երկնեց քեզ, այնտե՛ղ քո ծնողը ծնեց քեզ։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։
Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։