Բայց անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, և նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն միասին։
ԵՐԵՄԻԱ 44:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիտի առնեն Հուդայի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակվելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստյան մատնեն. սրի պիտի քաշվեն և սովից բնաջնջվեն, փոքրից մինչև մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնվեն նզովքի ու կորստյան, անեծքի ու նախատինքի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։ |
Բայց անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, և նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն միասին։
Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,
«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։
իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։
Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։
ապա այդ տաճարը կդարձնեմ Սելովի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ազգերի անեծքին կդատապարտեմ»։
Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագավորությունների արհավիրքին, նզովքին, ապականությանը, ծաղրանքի ու նախատինքի այն բոլոր ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ նրանց,
Եվ նրանցից այս անեծքը կմնա Հուդայի երկրի բոլոր գերիների մեջ, որոնք գտնվում են Բաբելոնում։ Նրանք պիտի ասեն. “Թող Տերը քեզ անի այնպես, ինչպես արեց Սեդեկիային և Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրա խորովեց”։
Զորքի բոլոր հրամանատարները, Կարեի որդի Հովնանը, Ովսեի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծերը, մոտեցան
Արդ, իմացե՛ք, որ սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանաք նույն այն տեղում, ուր դուք կամենում եք գնալ ու բնակվել։
պիտի գա ու հարված հասցնի եգիպտացիների երկրին. ում մահ է վիճակված, մահվան պիտի դատապարտի, ում գերություն՝ գերության, ում սուր՝ սրի։
Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։
Դրա համար ահա կընթանան դեպի եգիպտացիների թշվառությունը. նրանց կընդունի Մեմփիսը, և նրանց կթաղի Մաքմասը։ Կորուստը կժառանգի նրանց արծաթը, և փուշ կբուսնի նրանց վրաններում։
Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
Եթե իրոք պղծված է, և նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա նզովքի հանդիմանության ջուրը թող մտնի նրա մեջ, ուռեցնի նրա որովայնը, քայքայի նրա զիստերը, և կինը նզովված լինի իր ժողովրդի մեջ։