Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ երեսը դարձնում եմ դեպի ձեզ՝ չարիքի համար, ամբողջ Հուդան ոչնչացնելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։


Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։


Փորձեցին ինձ և արհամարհեցին, Իրենց ատամներն արհամարհանքով կրճտացրին իմ դեմ։


Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։


Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,


Դեմքս նրանց դեմ եմ ուղղելու։ Կրակից դուրս են գալու, բայց կրակն է նրանց ճարակելու։ Ու երբ դեմքս նրանց դեմ ուղղեմ, կիմանան, որ ես եմ Տերը։


Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ