ԵՐԵՄԻԱ 43:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տափնասում Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային և ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. |
«Դու մեծ-մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում, նախադռան թաքստոցի մեջ, փարավոնի ապարանքի մուտքի մոտ՝ ի տես Հուդայի մարդկանց,
Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.
Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,
Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։
Տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։