Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 30:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 30:18
30 Խաչաձեւ Հղումներ  

Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։


Այն օրը քո ուսերից պիտի վերանա Ասորեստանի բեռը, և քո պարանոցից՝ նրա լուծը։


Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։


Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։


ասորեստանցիներին իմ երկրի մեջ և իմ լեռների վրա պիտի կոտորեմ. թող նրանք ոտքի կոխան լինեն, և նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից»։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Այն օրը աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրա, ինչպես ալեծուփ ծովի ձայնը։ Պիտի նայեն դեպի վեր՝ երկնքին, և դեպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան դաժան խավար է լինելու։


քաղցից նա պիտի շրջվի դեպի աջ, պիտի շրջվի դեպի ձախ, որ ուտի, բայց պիտի չհագենա՝ մինչև իսկ իր բազուկների միսն ուտելով։


Ամեն մի պատմուճան և հանդերձ, որ նենգությամբ է հավաքել, հրով պիտի այրվի,


Մեմփացիների ու տափնացիների որդիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին։


Տերն այսպես է ասում ինձ. «Քեզ համար կապանքներ ու լո՛ւծ պատրաստիր և գցի՛ր պարանոցիդ։


Այն ժամանակ Անանիա մարգարեն ողջ ժողովրդի առաջ Երեմիայի պարանոցից վերցրեց լուծը և խորտակեց։


«Գնա խոսի՛ր Անանիայի հետ և ասա՛, թե այսպես է ասում Տերը. “Փայտե լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարեն ես երկաթե լուծ պիտի շինեմ”»։


Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլևս օտարներին չեն ծառայելու,


Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.


Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,


Ինչպե՜ս խավարեցրեց Տերը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկությամբ, Իսրայելի փառքը երկնքից երկիր նետեց և չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Իր ցասման ու բարկության օրը


քան բոլոր իշխանությունները։ Այն լինելու է ավելի տկար ու այլևս չի իշխելու ազգերի վրա։ Նրանց սակավաթիվ եմ դարձնելու, որպեսզի ազգերի մեջ այլևս չբազմանան։


Եգիպտացիներին ցրիվ եմ տալու ազգերի մեջ, նրանց սփռելու եմ երկրներով մեկ։


քանզի մոտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ազգերի վախճանը։


Ո՞ւմ հետ համեմատվեցիր զորությամբ, փառքով ու մեծությամբ՝ բերկրալից ծառերի մեջ։ Իջի՛ր, ցա՛ծ իջիր երկրի խորքը՝ քո բերկրալից դրախտի ծառերով հանդերձ, անթլփատ ննջեցյալների մեջ՝ սրով խոցվածների հետ։ Այսպես են լինելու նաև փարավոնն ու նրա զորքերի ողջ բազմությունը»,- ասում է Տերը՝ Աստված։


Երբ դու մարես, երկինքը քողով եմ ծածկելու, խավարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, լուսինն էլ իր լույսը չի տալու։


Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից,


Ելնելու ես անձրևի պես, հասնելու ես ամպի պես ու ծածկելու ես երկիրը։ Պիտի լինես դու և բազում ազգերը, որ քո շուրջն են, քեզ հետ”։


Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեցի ձեր ստրկական լծի կապանքները և ձեզ համարձակ այստեղ բերեցի»։


«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ