Ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, նաև զորքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։
ԵՐԵՄԻԱ 43:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և գնացին եգիպտացիների երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և հասան Տափնաս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։ |
Ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, նաև զորքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։
Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։
Առանց ինձ հարցնելու գնում իջնում էիք եգիպտացիների երկիրը՝ փարավոնից օգնություն գտնելու և եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։
գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում, Բեթղեհեմի դիմաց, որպեսզի քաղդեացիների երկյուղից անցնեն գնան եգիպտացիների երկիրը։
Եվ ես հայտնեցի ձեզ այսօր, բայց դուք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մոտ էր ուղարկել։
Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.
Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսե՛ք Տիրոջ պատգամները, Հուդայի բոլոր մարդիկ, որ գտնվում եք եգիպտացիների երկրում.
Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,
Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։