Հուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը թողեց և նրանց վրա կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։
ԵՐԵՄԻԱ 43:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կարեի որդի Հովնանը և զորքի բոլոր հրամանատարներն առան Հուդայի բոլոր մնացորդներին, որոնք Հուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մոտից, ուր ցրված էին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում, |
Հուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը թողեց և նրանց վրա կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։
Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։
Իսմայելը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին և թագավորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայելն առավոտ կանուխ ելավ գնաց մյուս կողմը՝ ամովնացիների մոտ։
գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում, Բեթղեհեմի դիմաց, որպեսզի քաղդեացիների երկյուղից անցնեն գնան եգիպտացիների երկիրը։
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։