Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Հուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը թողեց և նրանց վրա կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:22
10 Խաչաձեւ Հղումներ  

Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.


Այնպես պատահեց, որ յոթերորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը, որը թագավորական ընտանիքից էր, տասը մարդով եկավ, խփեց Գոդողիային, և նա մեռավ։ Նա սպանեց նաև Մասեփայում նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին։


Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.


Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։


նրան հանեցին բանտից և հանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, և նա ապրում էր ժողովրդի մեջ։


Պատահեց այնպես, որ յոթերորդ ամսին թագավորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայելը թագավորի ծառաների և տասը մարդու ուղեկցությամբ եկավ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրանք միասին հաց կերան Մասեփայում։


Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայելն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր կարգել։


Ապա Նաթանի որդի Իսմայելն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացավ, սրով հարվածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային և սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր դրել։


Կարեի որդի Հովնանը և զորքի բոլոր հրամանատարներն առան Հուդայի բոլոր մնացորդներին, որոնք Հուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մոտից, ուր ցրված էին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ