Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 43:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Կարեի որդի Հովնանը, զորքի բոլոր հրամանատարներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակվելու Հուդայի երկրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 43:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, նաև զորքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։


Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։


Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։


Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։


Ապա Կարեի որդի Հովնանն ու բոլոր զորապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբավոնացիների երկրից առան հզոր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին,


Եվ ես հայտնեցի ձեզ այսօր, բայց դուք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մոտ էր ուղարկել։


որը կանչեց Կարեի որդի Հովնանին, զորքի բոլոր հրամանատարներին, որոնք նրա հետ էին, և ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծերը,


Բայց նրանք չլսեցին ինձ և չխոնարհեցրին իրենց ականջները, որ դարձի գան իրենց չարություններից, խունկ չծխեն օտար աստվածներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ