Ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, նաև զորքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։
ԵՐԵՄԻԱ 42:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ վախեցեք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից,- ասում է Տերը,- քանզի ես ձեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ձեզ և ազատեմ նրանց ձեռքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։ |
Ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, նաև զորքի իշխանները ելան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի.
Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։
ես քեզ կտամ այդ ժողովրդին՝ իբրև պղնձե ամուր պարիսպ. նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց չեն կարողանա սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու և պահպանելու համար,- ասում է Տերը,-
Իսկ այն ազգին, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ և կենթարկվի նրան, կթողնեմ իր երկրում,- ասում է Տերը.- կմշակի այն և կբնակվի այնտեղ»։
Այս բոլոր բաները մեկ առ մեկ հայտնեցի նաև Հուդայի արքա Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրե՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ազգին, որպեսզի ապրեք։
Մի՛ լսեք նրանց, այլ ծառայե՛ք բաբելացիների արքային, որպեսզի ապրեք։ Ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։
Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայելն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրա վերակացու էր կարգել։
Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։
որովհետև Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հետ գնում է ձեր առջևից, որպեսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դեմ՝ փրկի ձեզ”։
Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։
Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։