Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛, ում մոտ որ կամենում ես։ Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին բաբելացիների արքան Հուդայի երկրի՝ քո երկրի վրա վերակացու կարգեց. նրա հետ կբնակվես ժողովրդի մեջ։ Իսկ եթե չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ, գնա՛»։ Ապա դահճապետը նրան պաշար ու պարգևներ տվեց և արձակեց։