ԵՐԵՄԻԱ 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը ձեզ՝ Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեք ձեզ համար, փշերի մեջ մի՛ սերմանեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։ |
Յոթերորդ տարում պիտի թողնես, որ այն հանգստանա։ Ինքնաբույս բերքը թող ուտեն քո ազգի աղքատները, իսկ դրանից ավելացածները՝ վայրի գազանները։ Այդպես կվարվես քո այգու և քո ձիթաստանի հետ։
Սերմանե՛ք ձեզ համար արդարությամբ և քաղե՛ք կենաց պտուղ. լուսավո՛ր դարձրեք ձեզ համար գիտության լույսը, փնտրե՛ք Տիրոջը, մինչև արդարության պտուղները գան ձեզ։
Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։