Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ. փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ. փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, և պտուղ չտվեցին։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 4:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը ձեզ՝ Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեք ձեզ համար, փշերի մեջ մի՛ սերմանեք։


Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։


Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն։


Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։


բայց երբ արևը ծագեց, տաքացավ և քանի որ արմատներ չուներ, չորացավ։


Մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի մեջ և բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեց. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։


Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։


«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։


Ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, և փշերը, նրա հետ բուսնելով, խեղդեցին այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ