Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Յոթերորդ տարում պիտի թողնես, որ այն հանգստանա։ Ինքնաբույս բերքը թող ուտեն քո ազգի աղքատները, իսկ դրանից ավելացածները՝ վայրի գազանները։ Այդպես կվարվես քո այգու և քո ձիթաստանի հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 23:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Ութերորդ տարում կցանեք, իսկ հին բերքը կուտեք մինչև իններորդ տարին. մինչև նոր բերքը հասնելը կուտեք հին բերքից։


Իսկ եթե ասեք. “Ի՛նչ պիտի ուտենք այդ յոթերորդ տարում, եթե չցանենք և մեր բերքը չհավաքենք”,


«Վեց տարի կսերմանես քո հողը և կհավաքես դրա բերքը։


Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։


Արդյո՞ք տարար մեզ այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում, և այնտեղ մեզ անդաստաններ ու այգինե՞ր տվեցիր որպես ժառանգություն։ Եթե անգամ մեր աչքերը հանես, քեզ մոտ չենք գա»։


Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։


Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով՝ ասում եմ. “Առատաձե՛ռն եղիր քո աղքատ և տառապյալ եղբոր նկատմամբ, որը ապրում է քո երկրում”»։


Այս երկրի ժողովուրդները շաբաթ օրը մեզ մոտ վաճառքի բան չեն բերի, և շաբաթ օրը նրանցից ոչինչ չենք գնի, որովհետև սուրբ օր է. յոթերորդ օրը սուրբ կպահենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ