Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
ԵՐԵՄԻԱ 39:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, և քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնված, քանզի դու հույսդ ինձ վրա դրեցիր”»,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր"”»,- ասում է Տերը։ |
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Ընդունե՛ք նրա խրատը, Որպեսզի Տերը չբարկանա, Եվ դուք չկորչեք արդարության ճանապարհներից։ Այնժամ, երբ նրա բարկությունը բորբոքվի,
Ով որ նստի այդ քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ նա, ով ելնի ու կանգնի քաղդեացիների առաջ, որոնք պաշարել են ձեզ, պիտի ապրի. նրա հոգին իրեն պարգև պիտի լինի, և նա ողջ պիտի մնա։
այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։
Բոլոր նրանք, ովքեր մեղանչեցին առանց Աստծու օրենքի, առանց Օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են Օրենքն ունենալով, Օրենքով էլ կդատվեն,
որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։