ԵՐԵՄԻԱ 39:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրա. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի, կանես դրա համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։ |
Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Թող նրանք հաջողություն գտնեն բարի բաների մեջ, Տե՛ր, որ չլինի թե քո առջև կանգնեմ նրանց փորձության ժամին կամ նրանց նեղության ժամանակ՝ թշնամիների դիմաց՝ նրանց բարիքի համար։
իմ աչքը պիտի պահեմ նրանց վրա բարության համար, նրանց պիտի վերահաստատեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց և ոչ թե քանդեմ, պիտի տնկեմ նրանց և ոչ թե արմատախիլ անեմ։
Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգելսարասար մոգպետին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մոտ,
Եվ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթե քեզ համար հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, արի՛, աչք կպահեմ քեզ վրա, իսկ եթե քո աչքին վատ է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը քո առաջ է՝ ի բարօրություն քեզ. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛։
Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։
ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։