Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 40:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթե քեզ համար հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, արի՛, աչք կպահեմ քեզ վրա, իսկ եթե քո աչքին վատ է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, մնա՛ այստեղ։ Ահա այս ամբողջ երկիրը քո առաջ է՝ ի բարօրություն քեզ. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Հիմա ահա այսօր ես քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վրա են։ Եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ, իսկ եթե ինձ հետ Բաբելոն գնալը քո աչքին վատ է, մնա՛։ Տե՛ս, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ լավ և ճիշտ է թվում քեզ գնալու, գնա՛»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 40:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ահա իմ երկիրը քո առջևում է, բնակվի՛ր, որտեղ հաճելի է քեզ»։


Մի՞թե ողջ երկիրն առջևդ չէ. բաժանվի՛ր ինձնից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»։


Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. արգավանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին։ Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում։ Իսկ եթե գիտես, որ նրանց մեջ կան հմուտ անձինք, իմ ոչխարների հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր»։


Իշխանները զայրացան Երեմիայի վրա, գանահարեցին ու բանտարկեցին նրան Հովնաթան ատենադպրի ապարանքում, քանի որ սրա ապարանքը բանտի էին վերածել։


Կուտակեց դրանք ինձ վրա, և ես այլևս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրա,


Դու քո ծառաներին ասացիր. “Նրան բերե՛ք ինձ մոտ, և ես հոգ կտանեմ նրան”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ