Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 33:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մարդ ու անասունից զուրկ այդ ավերակ վայրում և դրա բոլոր քաղաքներում դարձյալ պիտի լինեն հովվական իջևաններ ու ոչխարների հոտերի մակաղատեղիներ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 33:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ, հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։


Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը, և Աքովրի ձորը պիտի դառնա նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել։


Ու ամեն կողմից Հուդայի քաղաքներից պիտի գան Երուսաղեմ, պիտի գան նաև Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից և հարավի կողմերից՝ բերելով ողջակեզներ, խունկ, ընծա ու կնդրուկ և օրհնություն պիտի մատուցեն Տիրոջ տան մեջ։


Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։


Եվ Հուդայի երկրի բնակիչներն իրենց քաղաքներով ու գործավորներով հանդերձ պիտի հարստանան հոտերով,


Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։


Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։


Իմ ժողովուրդը նմանվեց կորած ոչխարների. հովիվները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրա։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,


կասես. “Տե՛ր, դու խոսեցիր այս վայրի մասին, որ բնաջնջես սա, որ այստեղ այլևս բնակիչ չմնա՝ մարդուց մինչև անասուն, որ հավիտյան ամայություն լինի”։


Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։


«Միայն ձե՞զ համար կլինի ժամանակ՝ գմբեթավոր տներում բնակվելու, իսկ իմ տունն ավերակ է»։