Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 32:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի քո ժողովրդին դու եգիպտացիների երկրից հանեցիր հրաշքներով ու սքանչելիքներով, հզոր ձեռքով ու հաղթ բազկով և մեծամեծ տեսիլքներով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 32:21
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։


որտեղ լսած լինի քո մեծ անվան, հզոր ձեռքի ու օգնության պատրաստ բազկի մասին, գա և աղոթք անի այս տեղում,


Երկրի վրա չկա այնպիսի ազգ, ինչպիսին Իսրայելի քո ժողովուրդն է, որին Աստված առաջնորդեց՝ փրկելու որպես իր ժողովրդին, որպեսզի իր համար մեծ ու երևելի անուն ստեղծի՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին ազատեցիր Եգիպտոսից։


Իրենց որդիներին և դուստրերին զոհեցին դևերին


Շատ անգամ փրկեց նրանց, Բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով Եվ ընկճվեցին իրենց անօրենության մեջ։


Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։


Եվ երկարելով իմ ձեռքը՝ հարվածելու եմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ անելու եմ նրանց մեջ, և ապա կարձակի ձեզ։


Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքը կստիպի նրան ձեզ արձակել, և իմ բարձրացած բազուկը կստիպի նրան, որ ձեզ հանի իր երկրից»։


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


ո՞վ իր աջով բարձրացրեց Մովսեսին և որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը հավերժացնելու համար։


նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։


և Տերն ինքը հանեց մեզ Եգիպտոսից մեծ զորությամբ, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով,


“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։