Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 7:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 այն մեծամեծ փորձությունները, որ տեսան քո աչքերը, այն նշաններն ու հրաշքները, այն հզոր ձեռքն ու բարձր բազուկը, որոնցով քեզ դուրս հանեց քո Տեր Աստվածը. այդպես պիտի անի քո Տեր Աստվածն այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 7:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Ո՜վ հզոր, սուրը դի՛ր մեջքիդ, Ո՜վ գեղեցիկդ ու վայելուչդ.


Սքանչելիքները, որ գործեց նրանց հայրերի առջև՝ Եգիպտացիների երկրում և Տայանի դաշտի վրա։


Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։


Տերը՝ ձեր Աստվածը, մինչև այսօր ձեզ ո՛չ միտք տվեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնեք, ո՛չ ականջ, որ լսեք։


Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Ձեր աչքերը տեսան այն ամենը, ինչ Տերը՝ քո Աստվածը, արեց այդ երկու թագավորներին։ Տերը նույն կերպ կվարվի բոլոր այն թագավորությունների հետ, որոնց վրա դու կհարձակվես։


“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։


որովհետև Տերն է մեր Աստվածը, նա հանեց մեզ և մեր հայրերին եգիպտացիների երկրից՝ ծառայության տնից, մեզ համար նա մեծամեծ նշաններ գործեց, պահպանեց մեզ մեր անցած ամբողջ ճանապարհին, պահպանեց բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։


Նա ձեր առաջից իսպառ ոչնչացնելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին, որով կիմանաք, որ Տերը կենդանի է ձեր մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ