Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
ԵՐԵՄԻԱ 29:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։ |
Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։
նաև Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի երկրի բոլոր գերիներին, որոնք տարվեցին Բաբելոն, ես պիտի վերադարձնեմ այս վայրը,- ասում է Տերը,- թե՛ Հեքոնիային և թե՛ Հուդայի երկրի գերյալներին, քանզի պիտի խորտակեմ բաբելացիների արքայի լուծը»։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Նույնիսկ եթե ձեզ տխրեցրի այդ նամակով, չեմ զղջում դրա համար, թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է տխրեցրել ձեզ։