Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ Անանիա մարգարեն նույն այդ տարվա մեջ՝ յոթերորդ ամսին, մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 28:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Այդպես էլ եղավ. և խուռն ամբոխը դռան առաջ կոխոտեց նրան, ու նա մեռավ։


Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզվից վանում են իմ մարգարեությունը և իրենց քունն են քնում։


Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե


Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարվա մեջ պիտի մեռնես դու, որովհետև հակառակ բաներ խոսեցիր Տիրոջ անունից”»։


Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն,


Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։


Իսկ եթե մարգարեն հանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթե խոսի օտար աստվածների անունից, այդ մարգարեն կմեռնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ