Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։
ԵՐԵՄԻԱ 28:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Գնա խոսի՛ր Անանիայի հետ և ասա՛, թե այսպես է ասում Տերը. “Փայտե լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարեն ես երկաթե լուծ պիտի շինեմ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. “Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես”։ |
Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։
Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։
«Ե՛ս չեմ ուղարկել նրանց,- ասում է Տերը,- իսկ նրանք իմ անունից սուտ մարգարեություն են անում, միայն թե կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարեներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարեություն են անում, կորստյան եք դատապարտվելու»։
Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին, իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զորությունը տկարացավ։ Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։
Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։
Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։