Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
ԵՐԵՄԻԱ 27:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որոնք չհափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ազնվականներին Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն,- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը չվերցրեց, երբ Երուսաղեմից Բաբելոն գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Երուսաղեմի ու Հուդայի բոլոր ազնվականներին։ |
Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։
Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։
Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,
Նրա իշխանները պիտի դադարեն գոյություն ունենալուց, նրա թագավորներն ու մեծամեծները պիտի կորստյան մատնվեն։
քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։
Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։
ահա այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Տիրոջ տանը, Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում մնացած այդ սպասքի մասին.
Հեքոնիա արքային և տիկնոջը, ներքինիներին ու Հուդայի երկրի իշխաններին, ինչպես և բոլոր ազնվականներին, արհեստավորներին ու դարբիններին Երուսաղեմից տանելուց հետո։
Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։