Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 24:1
22 Խաչաձեւ Հղումներ  

Հեքոնիա արքային և տիկնոջը, ներքինիներին ու Հուդայի երկրի իշխաններին, ինչպես և բոլոր ազնվականներին, արհեստավորներին ու դարբիններին Երուսաղեմից տանելուց հետո։


Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։


Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։


Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մի մարդ կար ադամանդե պարսպի վրա, և նրա ձեռքին՝ ադամանդ։


Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։


Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա մորեխի պարս էր գալիս առավոտյան, և ահա մի ջորյակ՝ Գովգ արքան։


Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։


դնչակալ հագցրին, վանդակի մեջ տարան բաբելացիների արքայի մոտ, բանտ դրեցին, որպեսզի Իսրայելի լեռների վրա նրա ձայնն այլևս չլսվի։


Այդ ժամանակ Երուսաղեմի դեմ ելավ Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, եկավ ու պաշարեց քաղաքը։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


որոնք չհափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ազնվականներին Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն,-


նաև Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի երկրի բոլոր գերիներին, որոնք տարվեցին Բաբելոն, ես պիտի վերադարձնեմ այս վայրը,- ասում է Տերը,- թե՛ Հեքոնիային և թե՛ Հուդայի երկրի գերյալներին, քանզի պիտի խորտակեմ բաբելացիների արքայի լուծը»։


Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն,


Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիան, որին Հուդայի երկրի վրա թագավոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։


Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։


մի մատաղատունկ պոկեց, քանանացիների երկիրը տարավ և այն պարսպապատ քաղաքում տնկեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ