Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 27:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 այսպես է ասում Զորությունների Տերը. սյուների մասին, մեծ ավազանի մասին, խարիսխների ու մնացած սպասքի մասին, որ մնացին այս քաղաքում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների, ծովի և շարժական կանգնակների և մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 27:19
10 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատրաստեց նաև ձուլածո մի ավազան, որի երկարությունը մի շուրթից մինչև մյուս շուրթը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրությունը հինգ կանգուն էր և շուրջանակի ամփոփված էր երեսուներեք կանգուն երկարությամբ գոտով։


Նա պղնձե տասը պատվանդաններ շինեց. մեկ պատվանդանի երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ չորս կանգուն, բարձրությունը՝ վեց կանգուն։


Քաղդեացիները Տիրոջ տան երկու պղնձե սյուները, պատվանդաններն ու պղնձե ավազանը, որը Տիրոջ տան մեջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։


Մի սյունը տասնութ կանգուն բարձրություն ուներ, վրան պղնձե խոյակ կար, և մի խոյակի բարձրությունը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձև զարդեր կային խոյակի վրա՝ շուրջանակի, ամբողջովին պղնձե։ Նույնօրինակ վանդակազարդեր կային նաև երկրորդ սյան վրա։


Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,


Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ