Տերն ինձ ասում է. «Մարգարեներն իմ անունով սուտ մարգարեություն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատվեր եմ տվել նրանց, ո՛չ էլ խոսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարեանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակություններ ու հմայություններ և իրենց սրտի ցանկությունները»։
Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։
Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին, և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին, որովհետև բժշկություն չկար»։