իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։
ԵՐԵՄԻԱ 25:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- քանի որ ինձ բարկացրիք ձեր ձեռքի գործերով, որպեսզի պատուհասեմ ձեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։ |
իրենց տղաներին և աղջիկներին ողջակեզ արեցին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջև չարություն գործել և զայրացրին նրան։
Այսպես պիտի վարվեմ, քանի որ իմ առջև չարություն գործեցին և Եգիպտոսից իրենց դուրս բերելու օրից մինչև այսօր ինձ բարկացնում են։
Նա մարգարեներ առաքեց նրանց մոտ, որ դեպի Տերը դարձնեն նրանց, սակայն նրանք չլսեցին։ Նրանց վկայություններ տվեց, սակայն նրանք չանսացին։
և հեռացան ու մերժեցին քեզ, երես դարձրին քո օրենքներից, կոտորեցին քո մարգարեներին, որոնք քարոզում էին նրանց՝ քեզ վերադառնալ, և քո առջև մեծ անօրենություններ գործեցին։
Ովքեր մեղանչում են իմ դեմ, ամբարշտանում են իրենց հոգիներում, և ովքեր ատում են ինձ, մահն են սիրում։
«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։
Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր, բայց ասացիր. «Քեզ չեմ լսի»։ Քո մանկությունից սկսած՝ դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։
որովհետև նրանք չանսացին իմ խոսքերին,- ասում է Տերը.- ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին. կանխապես ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,- ասում է Տերը։-
Արդ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ ձեր հոգիների դեմ մեծամեծ մեղքեր եք գործում, որ Հուդայի միջից ջնջեք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որևէ մեկը չմնա,
ձեր ձեռքի գործերով ինձ դառնություն պատճառեք և եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել եք բնակվելու, խնկարկեք օտար աստվածներին, որ բնաջնջվեք և անեծքի ու նախատինքի առարկա դառնաք աշխարհի բոլոր ազգերի մեջ,
Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։
Նրանք իմ նախանձը շարժեցին՝ պաշտելով չաստվածների, ինձ բարկացրին իրենց կուռքերով, ուրեմն ես էլ նրանց նախանձը կգրգռեմ ազգ չեղող մարդկանցով, նրանց կբարկացնեմ անմիտ ժողովրդով։