Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր, բայց ասացիր. «Քեզ չեմ լսի»։ Քո մանկությունից սկսած՝ դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասացիր. “Չպիտի լսեմ”։ Սա է քո ճանապարհը քո երիտասարդությունից. որ իմ խոսքին չանսաս։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:21
35 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիներն իրենց մանկությունից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Բայց Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ,- ասում է Տերը։-


Մեր ամոթով քուն մտանք, և մեր անարգանքները մեզ ծածկեցին, քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։


որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։


Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։


Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։


Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։


Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։


նրանց տարա այն երկիրը, որ երդվել էի նրանց տալ, սակայն նրանք այնտեղ տեսան բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, իրենց աստվածներին զոհեր մատուցեցին, իրենց զոհաբերությունների կարգը հաստատեցին, իրենց անուշահոտ խունկը ծխեցին, իրենց նվերներն ընծայաբերեցին։


Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։


Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։


Տերը խոսեց Մանասեի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։


Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։


Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։


«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Խոր անդունդներից աղոթեցի քեզ, Տե՛ր,


Մեր մանկությունից ի վեր խայտառակությունը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հոտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։


քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խոսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկությամբ, ընթանում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց և երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գոտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ։


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։


«Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել. ամանից աման չէր թափվել և գերության չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր նվազել։


Սրանք չե՞ն այն խոսքերը, որ Տերը խոսեց իր նախկին մարգարեների միջոցով, երբ Երուսաղեմը դեռ շեն էր ու բարիքների մեջ, և նրանց քաղաքները՝ շուրջանակի, և բնակեցված էին և՛ լեռնայինները, և՛ դաշտայինները։


Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից և քո կոկորդը՝ ծարավից։ Իսկ նա ասում է. “Ուժս տեղն է”, որովհետև նա սիրում էր օտար աստվածներին և գնում նրանց հետևից»։


«Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։


«Վաղօրոք արձակեցի ու ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք։


Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- քանի որ ինձ բարկացրիք ձեր ձեռքի գործերով, որպեսզի պատուհասեմ ձեզ»։


Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Քանի որ չհավատացիք իմ խոսքերին,


ո՛չ ձայնին անսաց, ո՛չ էլ խրատն ընդունեց, ո՛չ Տիրոջ վրա հույսը դրեց, ո՛չ էլ Աստծուն մերձեցավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ