Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 24:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կողովներից մեկը լցված էր անչափ քաղցր թզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թզով, որն իր դառնության պատճառով չի ուտվում։ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 24:2
11 Խաչաձեւ Հղումներ  

էլ ի՞նչ պիտի անեի իմ այգու համար, որ չարեցի։ Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։


Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի այրը՝ նրա սիրած դալար որթատունկը։ Սպասեցի, որ նա իրավունքը կատարի, բայց նա անիրավություն արեց և ոչ արդարություն, այլ աղաղակ»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահավասիկ ես նրանց մեջ ուղարկում եմ սով, սուր և մահ։ Նրանց պիտի դարձնեմ գարշ ու ժանտ թզի պես, որ իր դառնության պատճառով չի ուտվում։


Գտա Իսրայելին, ինչպես խաղող անապատում, և տեսա նրանց հայրերին՝ որպես վաղահաս պտուղ թզենու վրա։ Նրանք մտան Բելփեգովր և համոթ իրենց օտարացան, և գարշությունները դարձան սիրելի։


Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին,


Քո բոլոր ամրոցները նման են թզենու պտղի, որ եթե շարժվի, կընկնի ուտողների բերանը։


Իրենց երկրի հացաբույսերի առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։


«Դո՛ւք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։