Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 21:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 21:4
23 Խաչաձեւ Հղումներ  

Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


Լեռների վրա բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին,


Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպե՛ս եմ վարվելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն. կկործանեմ նրա պարիսպները, և թող ոտքի կոխան լինի այն։


Արդարև, այսպես է ասում Տերը. “Ահավասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի գերության մատնեմ. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, և քո աչքերը պիտի տեսնեն դա։ Քեզ և Հուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագավորի ձեռքը. թող նրանց գերի տանեն Բաբելոն և կոտորեն նրանց սրով։


Իսկ Երեմիան նրանց ասաց. «Այսպե՛ս ասեք Սեդեկիային.


Եվ ահա զորքն այս քաղաքի վրա է հասել, որպեսզի այն գրավի, ու քաղաքը մատնվել է քաղդեացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահվան միջոցով։ Ինչպես ասել էիր, այդպես էլ եղավ. դու ինքդ էլ տեսնում ես։


որտեղ Սեդեկիա արքան արգելափակել էր նրան՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես մարգարեություն անում և ասում, թե այսպես է ասում Տերը՝ “Ահավասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագավորի ձեռքը պիտի հանձնեմ, նա պիտի վերցնի դա,


Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն և պիտի նստի այնտեղ, մինչև որ այցելության գամ իրեն,- ասում է Տերը.- ինչո՞ւ եք մարտնչում քաղդեացիների դեմ, որից ոչ մի հաջողություն չեք ունենալու”»։


որպեսզի եկողները մարտնչեն քաղդեացիների դեմ և դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարվածեցի իմ բարկությամբ ու զայրույթով և իմ երեսը շուռ տվեցի նրանցից իրենց բոլոր չարությունների պատճառով։


Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ ես Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խոսել էի, որովհետև ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատասխան չտվին»։


և բաբելացիների արքայի բոլոր զորավարները՝ Ներգել-Սարասարը, Սարմագադ-Նաբուվը, Սարսեքիմը, Ռափսարիսը և Ներգելսարասարը, Ռաբմագն ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան և բազմեցին միջին դռան առաջ։


Դահճապետն առավ նաև եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձե ամանեղենը, որոնցով սպասարկում էին։


Տերն իր ցասման ու բարկության օրը փշրեց Իսրայելի բոլոր եղջյուրները և նրան հետ շպրտեց իր թշնամիների առաջ։ Կրակը պատեց Հակոբին, լափեց ու ոչնչացրեց ամեն բան, ինչ կար նրա շուրջը։


Տերը, իբրև թշնամի, կործանեց Իսրայելը, կործանեց նրա թագավորին, կործանեց նրա բոլոր ամրոցները և Հուդայի դստեր տառապանքներին տառապանքներ ավելացրեց։


Տերը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբությունները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մեջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպես նրա տարեկան տոների օրերին։


Աղեղդ դեն եմ գցելու քո ձախ ձեռքից, նետերդ՝ քո աջ ձեռքից։ Կործանելու եմ քեզ


Թեպետև կմեծացնեն իրենց երեխաներին, անզավակ կմնան մարդկանցից, քանի որ վա՜յ նրանց. իմ մարմինը նրանցից է։


Եվ կհավաքի բոլոր ազգերին Երուսաղեմի դեմ պատերազմի. և քաղաքը կգրավվի, տները կկողոպտվեն, կանայք կպղծվեն, և քաղաքի կեսը գերության կտարվի, բայց իմ ժողովրդի մնացորդները չեն վերանա այն քաղաքից։


Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։