«Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։
Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։
Ինչպես նաև նրանց եղբայրները, որ կատարում էին Տիրոջ տան սպասավորության գործը. բոլորը՝ ութ հարյուր քսաներկու մարդ։ Նաև Մելքիայի որդի Փասեուրի որդի Զաքարիայի որդի Ամասիայի որդի Փալայիայի որդի Երովմի որդի Ադային
թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դու իմ անունից նամակներ ես ուղարկել Երուսաղեմ՝ ամբողջ ժողովրդին,- մինչդեռ իմ կողմից ես քեզ չեմ ուղարկել,- նաև Մաաս քահանայի որդի Սոփոնիային, ինչպես և բոլոր քահանաներին և ասել,
Սեղեմիայի որդի Հովաքաղին և Մաասիայի որդի Սոփոնիային, որ քահանա էր, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Դու մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։
Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Հովաքաղը և Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խոսքերը, որ նա խոսում էր ամբողջ ժողովրդին՝ ասելով.
Սեդեկիա արքան մարդ ուղարկեց և մարգարեին կանչեց իր մոտ՝ Ասսալիսայի կացարանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի մեջ։ Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թե ինձնից բան պահես»։