Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 38:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Սեդեկիա արքան մարդ ուղարկեց և մարգարեին կանչեց իր մոտ՝ Ասսալիսայի կացարանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի մեջ։ Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թե ինձնից բան պահես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 38:14
11 Խաչաձեւ Հղումներ  

Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։


որ մեղք գործեցիք ձեր հոգում, քանի որ ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն, և այն ամենը, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, խոսի քեզ հետ՝ նույն ձևով հայտնի՛ր մեզ, ու մենք կկատարենք»։


Սակայն արքան նրան ասաց. «Քանի անգամ եմ քեզ երդվել տվել, որ Տիրոջ անունով ճշմարտությունից բացի ինձ այլ բան չասես»։


Նա Տիրոջ տան մեջ գահի համար մի պատվանդան դրեց և տաճար տանող թագավորական արտաքին մուտքն ուրիշ կողմ դարձրեց Ասորեստանի արքայի պատճառով։


նրա խորտիկները, նրա պաշտոնյաների նստելն ու սպասավորների կեցվածքը, նրա հանդերձանքը, նրա մատռվակներին ու Տիրոջը մատուցվող ողջակեզները, ապշեց։


Թող նրանք հաջողություն գտնեն բարի բաների մեջ, Տե՛ր, որ չլինի թե քո առջև կանգնեմ նրանց փորձության ժամին կամ նրանց նեղության ժամանակ՝ թշնամիների դիմաց՝ նրանց բարիքի համար։


Արքան պատասխանեց և ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ Կինն ասաց. «Ասա՛, տե՛ր իմ արքա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ