Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերության մեջ գտնվող ծերերին, քահանաներին և սուտ մարգարեներին։ Սույն նամակը հղված էր Բաբելոն՝ գերիներին և առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղեմից Բաբելոն,
թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Դու իմ անունից նամակներ ես ուղարկել Երուսաղեմ՝ ամբողջ ժողովրդին,- մինչդեռ իմ կողմից ես քեզ չեմ ուղարկել,- նաև Մաաս քահանայի որդի Սոփոնիային, ինչպես և բոլոր քահանաներին և ասել,