Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 37:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիան, որին Հուդայի երկրի վրա թագավոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 37:1
11 Խաչաձեւ Հղումներ  

«Կենդանի եմ ես,- ասում է Տերը։- Դու, Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիա՛, եթե իմ աջ ձեռքին կնիք դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ,


Բաբելոնի արքան նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Մեթթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա։


Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։


Հուդայի արքա Հովակիմի գերության երեսունյոթերորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարովդաք արքան իր թագավոր դարձած տարին պատվի արժանացրեց Հուդայի արքա Հովակիմին. նրան հանեց այն տնից, որտեղ նա գտնվում էր հսկողության տակ,


Տերն ինձ ցույց տվեց թզի երկու կողով, որոնք դրված էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից հետո, երբ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը Երուսաղեմից գերեց Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային, Հուդայի իշխաններին, արհեստավորներին, դարբիններին ու մեծամեծներին և նրանց տարավ Բաբելոն։


քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։


Սա է Տիրոջ խոսքը՝ ուղղված Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մոտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին և Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ