ԵՐԵՄԻԱ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՞թե Իսրայելը ծառա է, կամ Հակոբը՝ ստրո՞ւկ, որ ավարի մատնվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծառա՞ է Իսրայելը, ընդոծին ստրո՞ւկ է նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։ |
Ծառաներ և աղախիններ գնեցի, և ընդոծիններ ունեցա, և ավելի շատ հանդեր ու հոտեր ձեռք բերեցի, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Թող նկուն լինես ու զրկվես քո ժառանգությունից, որ քեզ տվեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկության մեջ կրակ է վառվել և այն հավիտյան պիտի բորբոքվի»։
և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։