Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Թող նկուն լինես ու զրկվես քո ժառանգությունից, որ քեզ տվեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկության մեջ կրակ է վառվել և այն հավիտյան պիտի բորբոքվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ դու ինքդ պիտի թողնես քո ժառանգությունը, որ քեզ տվեցի, և քեզ մի այնպիսի երկրում եմ ծառա դարձնելու քո թշնամիներին, որ չես ճանաչում, որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել, որ հավիտյան պիտի բորբոքվի։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 17:4
34 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, քանզի իմ բարկությունից կրակ է վառվում, որ բորբոքվելու է ձեզ վրա։


Մեր ժառանգությունն անցավ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի»։


Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայեք օտար աստվածներին, բայց ձեզ ողորմածություն չեն անի»։


Այն օրը Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից ու նեղություններից և այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։


Տերը՝ Աստված, քեզ այսպես է ասում. “Քո վրայից վերցրո՛ւ խույրդ, հանի՛ր պսակդ, որովհետև դա այդպես չի վերջանալու։ Դու բարձրացածին խոնարհեցրել ես, խոնարհին՝ բարձրացրել։


Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։


Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգությունը և իմ հոգու սիրելիին տվեցի իր թշնամիների ձեռքը։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու, կամ այդպիսի ազգից ես վրեժ չե՞մ լուծելու։


Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։


Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։


Բայց երբ հանգստացան, դարձյալ չարիքներ գործեցին քո առաջ, և դու թողեցիր նրանց իրենց թշնամիների ձեռքը, որոնք չարչարեցին նրանց, և նրանք դարձյալ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց ու փրկեցիր նրանց քո բազում ողորմությամբ։


Բաբելոնի արքան Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում հարվածեց ու սպանեց նրանց։ Այսպիսով Հուդայի բնակիչներն իրենց երկրից գերեվարվեցին։


ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։


Մի՞թե Իսրայելը ծառա է, կամ Հակոբը՝ ստրո՞ւկ, որ ավարի մատնվեցին։


Ո՛վ Տեր, դու իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտավորությունները, քավություն չտաս նրանց անիրավություններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիվանդությամբ տառապեն քո առաջ, քո բարկության ժամին այդպե՛ս վարվիր նրանց հետ։


և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։


քանզի ինքն ու իր զավակն օտար երկիր ընկան, արհամարհված բերանը տարագիր դարձավ, շպրտվելով անարգվեց Հեքոնիա ասված մարդը, ինչպես անպետք աման, շպրտվեց մի երկիր, որը չէր ճանաչում»։


Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով, պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով ու պիտի բորբոքվեք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, և դուք տրտմության մեջ պիտի ննջեք։


և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։


Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ