Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
ԵՐԵՄԻԱ 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար էլ ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ այդ վայրի անունն այլևս չի կոչվելու Գլորման վայր կամ Ենովմացիների գերեզման, այլ Կոտորածի ձոր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։ |
Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։
ու կասես նրանց. այսպես է ասում ինձ Զորությունների Տերը. “Նույն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպես որ փշրվում է խեցե ամանը, որն այլևս չի կարող վերականգնվել։ Եվ թող նրանք թաղվեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։
բարձրացի՛ր նրանց որդիների գերեզմանոցը, որը գտնվում է Քարսիդի դռների մուտքի առաջ, և ընթերցի՛ր այնտեղ այն բոլոր բաները, որ պիտի խոսեմ քեզ հետ։
Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։