Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 17:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ու կասես նրանց. “Լսե՛ք Տիրոջ պատգամները, Հուդայի թագավորնե՛ր, համա՛յն Հուդայի երկիր և դուք, Երուսաղեմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում եք այդ դռներով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ասա՛ նրանց. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և համայն Հուդա և ո՛վ Երուսաղեմի բոլոր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 17:20
13 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։


Այսպես է ասում Տերը. «Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դռներին.


Կասես նրանց. “Ո՛վ Հուդայի թագավորներ, Հուդայի երկրի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ այդ վայրի վրա ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով լսի, ականջները դժժան,


որովհետև նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստվածներին, որոնց իրենք և իրենց հայրերը չէին ճանաչում։ Հուդայի թագավորներն այս վայրը լցրին անմեղների արյամբ։


Ո՛վ Հուդայի թագավորի տուն


ասելով. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագավորդ Հուդայի, որ բազմում ես Դավթի աթոռին, դո՛ւ և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։


Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։


«Մարդո՛ւ որդի, քեզ դետ կարգեցի Իսրայելի տանը. ինձնից պատգամներ կլսես և նրանց կսպառնաս իմ անունից։


Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,


«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։


Եվ կասի. «Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,


Ով ականջ ունի, թող լսի, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին։